2023-2024

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Ծրագրի նպատակն է ապահովել դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար, նպաստել հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողությունների ձևավորմանը՝ դպրոցականների ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացման,ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով։

Ծրագրի շահառուներն են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանի աշակերտները։

Թատերական ներկայացման մասնակցությունն իրականացվում է հանրակրթության պետական չափորաշչի շրջանակներում՝ առարկայի կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրին համապատասխան խաղացանկերի շրջանակում։

Կազմակերպության ընտրությունը կատարում են դպրոցները՝ ըստ ուսումնական ծրագրի թեմատիկ և տարիքային համապատասխանության։

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՏՐՈՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ․

  1. Թատրոններ այցը կազմակերպվում է դպրոցական ուսումնական ծրագրին համապատասխան խաղացանկերի շրջանակում։
  2. Թատրոնները համապատասխան խաղացանկերը հրապարակում են 3 ամսվա կտրվածքով՝ ծրագրի՝ տվյալ տարվա շրջափուլի մեկնարկից մեկ ամիս առաջ։
  3. Յուրաքանչյուր ներկայացման համար թատրոններն առանձնացնում են համապատասխան քանակությամբ նստատեղեր առնվազն 10 (տաս) տոկոսի չափով։
  4. Թատրոններ այցի ամրագրումը կատարվում է ներկայացումից առնվազն 20 օր առաջ։
  5. Թատրոններ այցը կարող է չեղարկվել ներկայացումից առնվազն 3 (երեք) օր առաջ։

ՕՐԻՆԱԿ